ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը անհանգստացած է լրագրողների վրա հարձակումներով, որոնք շարունակվում են Ուկրաինայում՝ նախկինում կատարված հարձակումներից հետո անպատժելիության պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության նախագահ Մաթիլդա Բոգները՝ ներկայացնելով նոր զեկույց, որն ընդգրկում է 2019 թվականի մայիսի 16-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը։
Ամեն տարի, սեպտեմբերի 10-ին, նշվում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը: ՄԱԿ-ը նշել է, որ վերջին տարիներին ինքնասպանությունների աճ է նկատվում 15-25 տարեկան երիտասարդների շրջանում: Ավտոտրանսպորտային միջոցներով պատահարներից հետո ինքնասպանությունը երիտասարդների մահվան երկրորդ գլխավոր պատճառն է: «Յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ մարդ մահանում է ինքնասպանության հետևանքով: Յուրաքանչյուր...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների և կալանավորված անձանց փոխանակումը՝ նշելով, որ դա կարևոր մարդասիրական գործողություն է, և այդ քայլը հույս է տալիս Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել պահպանել նույն տրամադրվածությունը և գործողություններ իրականացնել՝ ուղղված խաղաղության...
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի...
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները` նպատակ ունենալով կազմալուծել միջազգային շուկայում իրանական նավթի անօրինական վաճառքի համար ստեղծված ցանցը: Պատժամիջոցների ցանկում ներառված են 9 ֆիզիկական անձինք, 16 ընկերություններ և 6 լցանավեր։ Ենթադրաբար, նրանք ներկայացնում են տրանսպորտային մեծ ցանց, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և...