2009 թվականին ՄԱԿ-ի ԸՆդհանուր վեհաժողովը հռչակել է օգոստոսի 19-ը Մարդասիրության համաշխարհային օր։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Նա հիշեցրել է, որ միայն 2017 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդկանց օգնություն ցուցաբերելու և հումանիտար գործունեություն ծավալելու արդյունքում սպանվել է ՄԱԿ-ի 139 հումանիտար աշխատող, 102 աշխատող վիրավորվել է և 72...
Դիմումատուն՝ Պետրու Պրունեան, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1945 թվականին, բնակվում է Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով հարուցված դատական գործին։ Մասնավորապես՝ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուի մասին հոդված գրելու համար։ 2008 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, Դիմումատուն հեղինակային հոդված է հրապարակել։ Իր հոդվածի...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 18-ին բանաձև է ընդունել, որով Անվտանգության խորհրդին առաջարկվում է դիտարկել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների վիճակը Միջազգային քրեական դատարանի քննությանը փոխանցելու, ինչպես նաև մարդկության դեմ հանցանք գործածների դեմ պատժամիջոցների կիրառման հարցերը: ԿԺԴՀ -ին առնչվող բանաձևին կողմ է քվեարկել 116 երկիր, դեմ՝ 20, ևս 53-ը ձեռնպահ...
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը անհանգստացած է լրագրողների վրա հարձակումներով, որոնք շարունակվում են Ուկրաինայում՝ նախկինում կատարված հարձակումներից հետո անպատժելիության պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության նախագահ Մաթիլդա Բոգները՝ ներկայացնելով նոր զեկույց, որն ընդգրկում է 2019 թվականի մայիսի 16-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Մհեր Մարգարյանը նշանակվել է  Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մհեր Մարգարյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- ասված է ՀՀ Նախագահի հրամանագրում: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը 2014 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել...