Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր պաշտոնեական դիրքը՝ փորձելով մեղադրել Իրանին Մերձավոր Արևելքում առկա բարդ իրավիճակի և խնդիրների մեջ։  Հայտնի է, որ այս տարվա սեպտեմբեր ամսին Դոնալդ Թրամփը նախագահելու է Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների ամենամյա հավաքի ժամանակ։ Ավելի...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 18-ին բանաձև է ընդունել, որով Անվտանգության խորհրդին առաջարկվում է դիտարկել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների վիճակը Միջազգային քրեական դատարանի քննությանը փոխանցելու, ինչպես նաև մարդկության դեմ հանցանք գործածների դեմ պատժամիջոցների կիրառման հարցերը: ԿԺԴՀ -ին առնչվող բանաձևին կողմ է քվեարկել 116 երկիր, դեմ՝ 20, ևս 53-ը ձեռնպահ...
Հուլիսի 30-ին ՄԱԿ-ը նշում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին համատեղ պայքարել մարդկանց թրաֆիքինգի դեմ։ Նրա խոսքերով՝ այս հանցագործությունը տարածում է գտել անհավասարության, սոցիալական անկայունության և զինված հակամարտությունների պատճառով: Նա նաև նշել...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահի ազդեցությունը մյուս երկրների վրա աստիճանաբար նվազում է։ Այս մասին  հայտնել է «The Atlantic» ամերիկյան թերթը։ Գուտերիշն ասել է, որ ԱՄՆ նախագահը վաղուց արդեն առաջնորդ չի համարվում։ Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ ԱՄՆ-ն կորցրել է աշխարհում իր գերիշխող...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել թուրքական իշխանություններին անհապաղ վերացնել երկրում պահպանվող արտակարգ դրությունը՝ կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններն արդար և անվտանգ անցկացնելու համար։ Նա նշել է, որ այն ընտրությունները, որոնք իրականացվում են երկրի ներսում ժողովրդի ազատության և խոսքի սահմանափակման պայմաններում, չեն կարող արդար և լեգիտիմ լինել: Ապրիլի 19-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին և...