ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ։  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կիսել է համանախագահների մտահոգությունները՝ վերջերս կողմերի կատարած հայտարարությունների և...
 Այս տարվա առաջին եռամսյակում ՄԱԿ-ը ստացել է ավելի քան 50 բողոք՝ սեռական շահագործման և բռնության վերաբերյալ։ Բողոքների մեջ հիշատակվում են նաև այն անձանց անունները, ովքեր ծառայում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) շարքերում։ ՄԱԿ-ին ներկայացված բողոքներից շատերը դեռևս չեն ստուգվել և հաստատվել, սակայն նախնական տվյալների համաձայն՝ երեք ամսվա ընթացքում 66 անձ սեռական հետապնդման և շահագործման զոհ է...
ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլստոնը հայտարարել է, որ «Արժույթի միջազգային հիմնադրամը» (ԱՄՀ) մեծ հնարավորություններ, սակայն անառողջ էգո և սահմանափակ բարոյական սկզբունքներ ունեցող կազմակերպություն է։ Օրեր առաջ Ֆիլիպ Օլստոնը նոր զեկույց է ներկայացրել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամներին։  Իր զեկույցի մեջ Ֆիլիպ Օլստոնն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամին...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զգուշացնում է, որ աշխարհի ամենազարգացած երկրներում բնակչության ծերացումը կստիպի պետական ​​կենսաթոշակային համակարգերին հայտնվել բարդ իրավիճակում առաջիկա 30 տարիներին: ԱՄՀ-ն խորհուրդ է տվել պետություններին բարեփոխել կենսաթոշակային համակարգերը, իսկ երիտասարդներին՝ գումար խնայել ծերության համար և հետաձգել կենսաթոշակի անցնելու տարիքը: Այս կապակցությամբ ԱՄՀ-ն զեկույց է հրապարակել`«Խնայողությունների ապագան. Կենսաթոշակների դերը ծերացող աշխարհում» վերնագրով։ Զեկույցի մեջ Ճապոնիայի և որոշ եվրոպական...
Եվրոպական տերությունները կոչ են անում Իրանին ձեռնպահ մնալ 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններին հակասող ցանկացած գործողությունից։ Այս կոչը հաջորդել է Իրանի կողմից նախազգուշացմանը, որ Թեհրանը պատրաստվում է չեղարկել ցենտրիֆուգների զարգացման բոլոր սահմանափակումները՝ արագացնելու համար ուրանի հարստացումը: Սեպտեմբերին լրանում է վերջնաժամկետը, որ Իրանը տվել էր...