Նոր վարկային ծրագրի շրջանակներում 2019 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինային երկու տրանշ կտրամադրի՝ 1.3 մլրդ դոլար գումարի չափով: Այս լուրը հաստատել են ԱՄՀ ներկայացուցիչները: 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համապարփակ տնտեսական ծրագրի աջակցման համար 3.9 միլիարդ դոլար գումարի չափով «Stand-by» սանտդարտ...
Վենեսուելան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ վենեսուելական ապրանքների ներմուծման համար սահմանված պատժամիջոցների վերաբերյալ: Վենեսուելան կարծում է, որ սև ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց ուղևորությունների վրա կիրառվող արգելքը և առևտրային սահմանափակումները խախտում են ԱՀԿ կանոնները: Բացի այդ, Վենեսուելան պնդում է, որ վենեսուելական արտադրանքի ապրանքների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից սահմանված որոշ օրենքներ և կանոններ հակասում են 1994 թվականի Սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրին։ Իր ներկայացրած բողոքում Վենեսուելան նաև անդրադարձել է ոսկու վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի սկզբունքին և թվային արժութային...
Դիմումատուն՝ Պետրու Պրունեան, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1945 թվականին, բնակվում է Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով հարուցված դատական գործին։ Մասնավորապես՝ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուի մասին հոդված գրելու համար։ 2008 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, Դիմումատուն հեղինակային հոդված է հրապարակել։ Իր հոդվածի...
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բաշխել է կազմակերպության առաջիկա երեք տարվա ծախսերը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը և հաղորդել է կազմակերպության մասնակից երկրների կողմից բյուջեի վճարումների նոր սանդղակի մասին: Յուրաքանչյուր երկիր պետք է վճարի կազմակերպության ընդհանուր ծախսերի որոշակի մասնաբաժինը, ընդորում, խոշորագույն երկրների համար սահմանափակում է սահմանված, առավելագույնը 22%, ամենաաղքատ երկրների...
2019 թվականին Համաշխարհային տնտեսությունը կզգա 2018 թվականի ամբողջ ընթացքում տեղի ունեցած առևտրային պատերազմների հետևանքները: Ամերիկյան սպառողների շրջանում 2019 թվականի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք է նկատվում, իսկ ընկերություններն ավելի ցածր շահույթ են ակնկալում: Միևնույն ժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ գլոբալ առևտրի աճը 2018 թվականի համեմատ կդանդաղի։ Փորձագետների կարծիքով՝ հիմնական խնդիրը կայանում է նրանում, թե կկարողանա՞ն, արդյոք, Վաշինգտոնը և Պեկինը առևտրային համաձայնագիր կնքել մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը։ «Եթե դա նրանց հաջողվի, գլոբալ տնտեսությանը սպառնացող վտանգը մի փոքր կնվազի: Բայց հիմա լարվածությունը պահպանվում է,...