Ուկրաինան գրավոր մեկնաբանություններ և դիտողություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` Ռուսաստանի կողմից ներկայացված առարկությունների վերաբերյալ։  Ավելի վաղ հայտարարվել է, որ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Ռուսաստանն...
ՄԱԿ-ում Լիբանանի դեսպան Ամալ Մդալյալին նամակ է ուղարկել Անվտանգության խորհուրդ, որի միջոցով նա պահանջել է հրատապ միջոցներ ձեռնարկել Իսրայելի հետ սահմանին սահմանային պարիսպների կառուցման դեմ: Նամակի մեջ դեսպանը պնդում է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը`Լիբանանի տարածքում արգելքների և օժանդակ կառույցների տեղադրմամբ: Նամակի մեջ նաև նշվում է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Թիվ 1701 բանաձևը, որն ընդունվել է Լիբանանի երկրորդ պատերազմի ավարտին: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դանի Դանոնն անհիմն է համարել լիբանանյան կողմի բողոքը: Նրա խոսքերով՝ ավելի լավ կլիներ, եթե Լիբանանի իշխանություններն ավելի հետևողական լինեին «Հեզբոլլահ» շարժմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատարկ պահանջներով դիմելու փոխարեն:Նշենք, որ Թիվ 1701 բանաձևը հավանության է արժանացել 2006 թվականի օգոստոսի 11-ին և վերջակետ է դրել Լիբանանի տարածքում Իսրայելի...
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը թեկնածություն է առաջադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Մարդու իրավունքների խորհրդի անդամության համար:  «Մեր Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամների ընտրություններում թեկնածուներից մեկն է: Դա մեզ համար շատ կարևոր է, և մենք պետք է ակտիվ քայլեր ձեռնարկենք ընտրարշավի ժամանակ»,-նշել է Մնացականյանը։ Նա նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդամակցությունը Հայաստանի...
Նոր վարկային ծրագրի շրջանակներում 2019 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինային երկու տրանշ կտրամադրի՝ 1.3 մլրդ դոլար գումարի չափով: Այս լուրը հաստատել են ԱՄՀ ներկայացուցիչները: 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համապարփակ տնտեսական ծրագրի աջակցման համար 3.9 միլիարդ դոլար գումարի չափով «Stand-by» սանտդարտ...
Վենեսուելան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ վենեսուելական ապրանքների ներմուծման համար սահմանված պատժամիջոցների վերաբերյալ: Վենեսուելան կարծում է, որ սև ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց ուղևորությունների վրա կիրառվող արգելքը և առևտրային սահմանափակումները խախտում են ԱՀԿ կանոնները: Բացի այդ, Վենեսուելան պնդում է, որ վենեսուելական արտադրանքի ապրանքների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից սահմանված որոշ օրենքներ և կանոններ հակասում են 1994 թվականի Սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրին։ Իր ներկայացրած բողոքում Վենեսուելան նաև անդրադարձել է ոսկու վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի սկզբունքին և թվային արժութային...