Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ պայմանագիր կնքել՝ ֆինանսական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ: Ենթադրվում է, որ ծրագրի իրականացումը նախատեսված կլինի երեք տարով, իսկ Ուկրաինային տրամադրվող գումարի չափը կկազմի մոտավորապես 10 մլրդ ԱՄՆ դոլար։  Ավելի վաղ, հայտարարվել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ից մինչև 19-ը ԱՄՀ փորձագետների խումբը կայցելի Ուկրաինա։ ԱՄՀ փորձագետների խումբը պատրաստվում է Ուկրաինայում ստուգումներ...
Գամբիայի արդարադատության նախարարությունը դատական ​​հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Մյանմայի իշխանություններին մեղադրելով Ռոհինջա ժողովրդի ցեղասպանության մեջ։ Արևմտյան Աֆրիկայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Գամբիան 1956 թվականից «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948 թվականի կոնվենցիայի անդամ-երկիր է։
Վերջին 10 ամիսներին կիբեռլրտեսություն իրականացնող համակարգված ընկերության թիրախը ՄԱԿ գործակալությունները, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և այլ ՀԿ-ներ են եղել։ Այս մասին հայտնում է AP-ը։ Կիբեռանվտանգության Lookout ընկերության Կալիֆոռնիայի ստորաբաժանումը հայտարարել է, որ բջջային հեռախոսներից և համակարգիչներից գաղտնաբառերը հավաքագրելու համար ֆիշինգ օգտագործող գործառույթը դեռևս ակտիվ է։ Թիրախների թվում են...
Մարտի 25-ը Ստրկության և անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրն է: Շուրջ 400 տարվա ընթացքում` սկսած 16-րդ դարի սկզբից, ավելի քան 15 միլիոն մարդ անդրատլանտյան ստրկավաճառության զոհ դարձավ. այն մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկն է: Միջազգային օրվա առթիվ ուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը. «Յուրաքանչյուր տարի...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել Սաուդյան Արաբիային և Թուրքիային հրապարակել Թուրքիայում սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման և ենթադրյալ սպանության դեպքին առնչվող բոլոր մանրամասները։ Նա տեղեկացրել է, որ ձեռք բերված համաձայնության շնորհիվ քննչական մարմիններին հաջողվել է մուտք գործել Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, որտեղից...