Վերջին տարիներին տարբեր երկրներում լայն տարածում են գտել այնպիսի դեպքեր, երբ հիվանդանոցների և դպրոցների կառուցման, բարելավման և զարգացման համար նախատեսված միջոցները հայտնվում են կոռումպացված պաշտոնյաների գրպաններում և հաշիվներում։ 15 տարի առաջ ՄԱԿ-ի անդամ պետությունները ստորագրել են նոր կոնվենցիա և խոստացել են համատեղ ուժերով պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև՝ վերադարձնել կոռումպացված պաշտոնյաների և իշխանությունների կողմից յուրացված գումարները։ Մայիսի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպումը նվիրված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 15-ամյակին։ «Կոռուպցիան բացասական...
Թուրքիայի Առևտրի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ թուրքական պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշման վերաբերյալ։ Անկարայում դեսպանների և միջազգային կազմակերպություններում Թուրքիայի մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ Թուրքիայի Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՀԿ-ում արբիտրների...
Օրեր առաջ իր հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տարիներ շարունակ անտեսել է ԱՄՆ-ին և չի պաշտպանել երկրի շահերը: Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կլքեն կազմակերպությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս և ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության հնարավոր այլ փոփոխությունների...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամների ընտրությունը 3 տարի ժամկետով՝ սկսած 2015 թ. հունվարի 1-ից: Առաջին փուլով գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Ալբանիան, Լատվիան (արևելաեվրոպական երկրների խումբ), Նիդերլանդները, Պորտուգալիան (արևմտաեվրոպական երկրների և Այլ պետությունների խումբ), Գանան, Նիգերիան (աֆրիկյան երկրների խումբ), Բանգլադեշը, Կատարը...
Մարտի 25-ը Ստրկության և անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրն է: Շուրջ 400 տարվա ընթացքում` սկսած 16-րդ դարի սկզբից, ավելի քան 15 միլիոն մարդ անդրատլանտյան ստրկավաճառության զոհ դարձավ. այն մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկն է: Միջազգային օրվա առթիվ ուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը. «Յուրաքանչյուր տարի...