Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում գործ է նախաձեռնել Միացյալ Նահանգների դեմ՝ 1955 թվականին երկու կողմերի միջև կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» (այսուհետ՝ «1955 թվականի Պայմանագիր») խախտելու առնչությամբ։ Դիմումատուն պարզաբանում է, որ ԱՄՆ-ն՝ երկար տարիներ մատնանշելով Իրանին՝ որպես ահաբեկչությունը հովանավորող Պետություն (ինչը բազմիցս ամբողջովին հերքվել...
Հուլիսի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու համար իր կողմից իրականացված հստակ գործողությունների վերաբերյալ։  2017 թվականի ապրիլի 19-ին Միջազգային դատարանը կարգադրել է Ռուսաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ղրիմի Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար։ Մասնավորապես՝ Միջազգային դատարանը հրամայել է վերացնել Ղրիմի թաթարների նկատմամբ Ռուսաստանի կողմից...
Իրանը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կողմից կայացված որոշման վերաբերյալ։  Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Վերջինս հայտարարել է, որ Իրանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան՝ ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար ԱՄՆ...
Իրանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցման պահանջով։ Ընթացիկ տարվա հունիսի 25-ին Իրանը հայց է ներկայացրել միջազգային դատարան՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Իրանի Կենտրոնական բանկի ակտիվները վերոգրյալ գումարի չափով սառեցնելու որոշման վերաբերյալ։ Իրանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն այս կապակցությամբ հայտարարել է, որ...
Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում անցկացված զուգահեռ քվեարկության արդյունքում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր է ընտրվել Յուջի Իվասավան։ Նորանշանակ դատավորն ազգությամբ ճապոնացի է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Այս արտահերթ ընտրությունները պայմանավորված են 2009 թվականին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր նշանակված Հիսասի Օվադայի վաղաժամ հրաժարականով։ Վերջինս նույնպես ազգությամբ ճապոնացի է։ 85-ամյա նախկին դատավորի որոշումը պայմանավորված է իր տարիքով և այն առիթով, որ վերջինիս դուստրը շուտով դառնալու է Ճապոնիայի կայսրուհի: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նորանշանակ դատավորը՝ Յուջի Իվասավան, ծնվել է 1954 թվականին, ավարտել...