Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում անցկացված զուգահեռ քվեարկության արդյունքում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր է ընտրվել Յուջի Իվասավան։ Նորանշանակ դատավորն ազգությամբ ճապոնացի է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Այս արտահերթ ընտրությունները պայմանավորված են 2009 թվականին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր նշանակված Հիսասի Օվադայի վաղաժամ հրաժարականով։ Վերջինս նույնպես ազգությամբ ճապոնացի է։ 85-ամյա նախկին դատավորի որոշումը պայմանավորված է իր տարիքով և այն առիթով, որ վերջինիս դուստրը շուտով դառնալու է Ճապոնիայի կայսրուհի: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նորանշանակ դատավորը՝ Յուջի Իվասավան, ծնվել է 1954 թվականին, ավարտել...
Կատարը Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Օրեր առաջ Կատարի կառավարությունը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը ԱՄԷ-ում բնակվող Կատարի բոլոր քաղաքացիներին ամեն կերպ հալածելու քաղաքականություն է վարում։ Կատարը շեշտել է, որ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ըննդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ կատարցիների իրավունքները խախտելու համար։ Կատարի կառավարության ներկայացուցիչների խոսքերով՝ ԱՄԷ-ի իշխանությունները արտաքսել են կատարցիներին երկրից, չեն թույլատրել նրանց մուտք...
Հունիսի 12-ին Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ երկու կոնվենցիաների ենթադրյալ խախտումների համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է լրատվամիջոցներին, որ Ուկրաինան կներկայացնի Ռուսաստանի դեմ հայցը ընթացիկ տարվա հունիսի 12-ին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան։ Ուկրաինայի արտգործնախարարը հավելել է, որ Ուկրաինան...
Պաղեստինը պատրաստվում է հայց ներկայացնել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման վերաբերյալ: Օրեր առաջ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սաիբ Արիքաթը հայտարարել է, որ Պաղեստինյան ազգային վարչակազմը պատրաստվում է բողոք ներկայացնել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերին հայտարարել...
Օրեր առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պահանջել է Ռուսաստանի Դաշնությունից զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2016 թվականին Ուկրաինան բողոքել է Ռուսաստանի դեմ և հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում խախտվում են թաթար ժողովրդի, ինչպես նաև այլ փոքրամասնությունների իրավունքները։ 2017 թվականի ապրիլի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Ռուսաստանը պարտավոր է չեղարկել ՌԴ Գերագույն...