Ուկրաինայի Արդարադատության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան 6 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և 3 հայց՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Նրա խոսքերով՝ Ուկրաինան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման, այլ ազգերի նկատմամբ խտրականության դրսևորումների և Ուկրաինային պատկանող հանքավայրերի և լանդշաֆտային գոտիների գրավման...
Oգոստոսի 27-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Հայցը վերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու որոշմանը։ Թեհրանում վստահ են, որ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումն օրինական հիմքեր չունի։ Միջազգային դատարանում Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործով դատական լսումները...
Հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 8-ին կհրապարակի որոշումը՝ «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործը քննելու իր իրավասության վերաբերյալ։ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման...
Հաագայի Միջնորդ դատարանի Մշտական ​​պալատը կցուցադրի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի քննության դատական լսումների ուղիղ հեռարձակումը։ Գործը վերաբերում է Ռուսաստանի կողմից Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտմանը՝ ուկրաինական երեք նավերի բռնագրավմանը և Կերչի նեղուցի առափնյա զորամասի 24 անդամների տարհանմանը: Այս մասին ասվել է Միջնորդ դատարանի Մշտական պալատի...
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ Փարիզում արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ բավարարել է 2016 թվականի օգոստոսին Ռուսաստանի դեմ «Օշադբանկի» ներկայացրած բողոքը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետևանքով բանկին պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Փոխհատուցման գումարը կազմել է 1.3 մլրդ․ դոլար՝ գումարած այն տոկոսները, որոնք պետք է ավելանան այդ գումարին մինչև փոխհատուցման փաստացի...