Ընթացիկ տարվա մայիսին Սուդանում Նուրա Հուսեյնին դատապարտել են մահվան։ 19-ամյա աղջիկը խոստովանել է, որ դանակով հարվածել է իր ամուսնուն և սպանել նրան։ Նուրային ստիպողաբար ամուսնացրել են 15 տարեկանում։ Ամուսնությունից հետո նրան հաջողվել է երեք տարի շարունակ թաքնվել իր ազգականներից մեկի տանը։ Սակայն ի վերջո Նուրայի հայրը նրան խաբեությամբ վերադարձրել է ամուսնու տուն։ Նուրայի խոսքերով՝ ամուսինը բազմիցս նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել,...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 3,4 միլիարդ դոլար կհատկացնի Նիգերիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այդ մասին նշվել է հիմնադրամի հաղորդագրության մեջ: «ԱՄՀ-ն համաձայնել է հրատապ օգնություն տրամադրել և 3,4 միլիարդ դոլարի չափով գումար հատկացնել Նիգերիայի իշխանություններին՝ COVID-19-ի պատճառով առաջացած լուրջ տնտեսական հետևանքների և նավթի գների...
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 19-ին վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է  բելառուսական «Բելտա» գործակալությունը։ Նախքան փաստաթղթի վավերացումը Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով վավերացման վերաբերյալ օրինագիծը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անդամակցումից հետո չի մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ։ «Մենք մտահոգություն ունեինք, որ...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին անհապաղ ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին նշվում է նրա հայտարարության մեջ, որն արվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` COVID-19-ի համաճարակի կարգավիճակի մասին հայտարարման կապակցությամբ: «Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին հենց...
Այս տարվա սեպտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Միացյալ Թագավորության դեմ Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը։  Մավրիկիոսը հայց է ներկայացրել Միջազգային դատարան՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը բրիտանական իշխանություններից վերադարձնելու պահանջի վերաբերյալ։ Միջազգային դատարանում Մավրիկիոսն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով դատավարությանը Մավրիկիոսի շահերը կպաշտպանի նաև Կիպրոսի Գլխավոր դատախազը։ Նշենք, որ Չագոս արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ 1966 թվականից մինչև 1973 թվականը Չագոսի մշտական բնակիչները...