ՀՀ կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց հավանություն տալ «Քաղաքացիական և  քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս արձանագրությունը ստորագրվել է 1989 թ. դեկտեմբերի 15-ին: Արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է...
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող։ Աբելյանն ավելի վաղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի Գլխավոր վեհաժողովի և կոնֆերանսների կառավարման հարցերով տեղակալ: Հիմա նա պատասխանատու է ամբողջ Քարտուղարությունում բազմալեզվության սկզբունքի ընդհանուր պահպանման համակարգման համար:
Չինաստանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներմուծման վրա սահմանված նոր սակագների ուժի մեջ մտնելուց հետո։ «Ամերիկյան սակագները լրջորեն խախտում են Օսակայում երկու երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված կոնսենսուսը»,-հայտարարել է Պեկինի առևտրային նախարարությունը՝ խոսելով հունիսին տեղի ունեցած առևտրային քննարկումների...
Դիմումատուն՝ Լեյլա Ջանը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Թուրքիայի Մերսին քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդեգրած երեխայի կենսաբանական ծնողների անունները նրա անձը հաստատող փաստաթղթում փոխելու մասին դիմումին։ 2006 թվականին Դիմումատուն որդեգրել է 1999 թվականի սեպտեմբերին ծնված երեխայի։...
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Իսրայելին և Լիբանանին զսպվածության կոչ է արել վերջին հրետակոծությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել երկու պետությունների սահմանակից տարածքներում։ Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը կիրակի ներկայացրել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է «երկնագույն գծում» տեղի ունեցող միջադեպերից։...