Արդեն անցել է 10 տարի, այն օրվանից,  երբ  Երևանում տեղի ունեցած իրադարձությունները 10 մարդու կյանք խլեցին: 2008 թվաականի փետրվարի 19-ի նախագահական ընտություններից հետո՝ նախագահի թեկնածու,  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից Երևանում սկսվեցին իրականացվել  բողոքի ակցիաներ և հանրահավաքներ՝  ընդդեմ ընտրությունների ժամանակ կատարված խախտումների: 10 օր շարունակ Ազատության հարապարակում ցուցարարները...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր: Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում: Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի գրասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը: գողությոՆախնական տվյալներով՝ 2018թ. լույս հունվարի 13-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնում, գործող տուրիստական ընկերություններից մեկի գրասենյակի...
Ազգային ժողովում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց, որ   փակ-գաղտնի քվեարկությամբ, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնումընտրվել է  ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ազգային ժողովի  105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, որից 63-ը կողմ է քվեարկել, 30-ը՝ դեմ։ Ընտրվելուց հետո ելույթ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների 25 դրվագ. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում,  երկու երիտասարդ Երևանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի...