Գևորգ Կոստանյանը՝ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովում այսօր Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց, որ   փակ-գաղտնի քվեարկությամբ, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնումընտրվել է  ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Ազգային ժողովի  105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, որից 63-ը կողմ է քվեարկել, 30-ը՝ դեմ։

Ընտրվելուց հետո ելույթ ունեցավ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահը, շնորհակալություն հայտնելով բոլոր քվեարկողներին՝ և կողմ, և դեմ ձայն տվողներին: Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ հետևողական սկզբունքային մոտեցում է ցուցաբերելու: