2008 թվականի մարտի 1՝ սև օր Հայաստանի պատմության մեջ

Արդեն անցել է 10 տարի, այն օրվանից,  երբ  Երևանում տեղի ունեցած իրադարձությունները 10 մարդու կյանք խլեցին:

2008 թվաականի փետրվարի 19-ի նախագահական ընտություններից հետո՝ նախագահի թեկնածու,  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից Երևանում սկսվեցին իրականացվել  բողոքի ակցիաներ և հանրահավաքներ՝  ընդդեմ ընտրությունների ժամանակ կատարված խախտումների: 10 օր շարունակ Ազատության հարապարակում ցուցարարները իրականացնում էին իրենց բողոքի ակցիան՝ պահանջելով ձայների վերանայում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները ուժ գործադրելով ցուցարարների նկատամամբ, դաժան կերպով նրանց հեռացրին Ազատության հարապարակից, արդյունքում 10-ը մարդ սպանվեց՝ այդ թվում 2 ոստիկան, մոտ 200 մարդստացավ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ , իսկ 100-ը ձարբակալվեց:

2008 թվականի մարտի 1-ին մահացան Գոռ Քոլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը:

Մինչ օրս ոչ մեկը չի կրում պատասխանատվություն մարդկանց մահվան համար: