Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է և ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ կատարած աշխատանքի համար և...
 Դիմումատուն՝ Շեհմուս Էքինջին, ազգությամբ թուրք է, ծնվել է 1983 թվականին և ապրում է Թուրքիայի Բաթման շրջանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու մասին որոշմանը։ Մի շարք բժշկական զեկույցների տվյալներով Դիմումատուն տառապում է հոգեկան խանգարումներով։ 2008 թվականի փետրվարին պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար նա նախքան զորակոչը բժշկական հետազոտություն է անցել և տեղեկացրել է ղեկավարությանն իր հոգեկան խնդիրների առկայության մասին։ Զինվորական հոսպիտալի...
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները՝ գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու և յուրացումներ կատարելու կասկածանքով։  2018թ. մարտի 27-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Իսահակյան և Մեղրաշատ համայնքներում պաշտոնատար անձանց...
Իրականությանը չեն համապատասխանում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի և աշխատակիցների կողմից «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած խախտումները հերքող պնդումները: Պաշտպանի աշխատակազմը վերահաստատում է նշված կենտրոնում հայտնաբերված՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ժամկետանց դեղորայքի, օրինական հիմք չունեցող զսպման միջոցների հետ և...
Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել Մելիք-Ադամյան փողոցում, որեղ գտնվում են ՀՀԿ գրասենյակի և Կառավարության շենքերը: Ավտոբուսներով և մեքնենաներով մեծ թվով ոստիկաններ են պարբերաբար բերվում այստեղ, մեքենաներում նկատվում են նաև փշալարեր: Քաղաքացիներից շատերը շարունակում են կանգնած մնալ այստեղ և կոչ անել ոստիկաններին միանալ իրենց: Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր...