ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական փաթեթների

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացության են արժանացել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ու «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթներն ու «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները: