Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է Չինաստանում սահմանափակ, բայց նաև վերականգնման հուսադրող նախանշանների մասին։ Չինաստանն առաջին երկիրն է, որը տուժել է COVID-19 պանդեմիայի պատճառով։ Սակայն, ԱՄՀ-ն չի բացառել նաև պանդեմիայի վերականգնումը Չինաստանում և այլ երկրներում։  ԱՄՀ-ի առաջատար տնտեսագետները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված...
Չինաստանն ԱՄՆ-ին սպառնում է խիստ կոնտրմիջոցներ կիրառել, եթե Վաշինգտոնը շարունակի աջակցել Հոնկոնգի ցուցարարներին։ Պեկինը հանդես է եկել նման զգուշացմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին» օրենքի ստորագրումից հետո: «ԱՄՆ-ն անտեսում է փաստերն ու խեղաթյուրում ճշմարտությունը։ Նրանք բացահայտ աջակցում են հանցագործներին,...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Ժողովրդավարական երկրի զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը և լրագրողի պաշտպանված մասնագիտական աշխատանքը:  Լրագրողի աշխատանքի շնորհիվ է ձևավորվում և կայանում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ: Լրագրողն իր աշխատանքի ընթացքում ղեկավարվում է պատասխանատու լրագրության սկզբունքներով: Սա յուրաքանչյուրին ու առավել ևս պետության ներկայացուցչին...
Դիմումատուն՝ Միեչիսլավ Գրոբելնին, ազգությամբ լեհ է, ծնվել է 1953 թվականին և բնակվում է Լեհաստանի Լյուբնևիցե քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հաշմանդամության կենսաթոշակի վճարման դադարեցմանը։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատական ատյանները հրաժարվել են իրեն փոխհատուցում հատկացնել 21 ամսով հաշմանդամության կենսաթոշակի վճարման դադարեցման համար, այն...
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական և շարքային կազմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Արձանագրված...