Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ: Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան...
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր: 2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր  տարի հունվար,...
Մարտի 13-ին Երևանում կայացավ «Հայացք դեպի արբիտրաժ. արդյունավետ միջոց բիզնեսի համար» խորագրով իրազեկության բարձրացման համաժողովը շահագրգիռ կողմերի համար։ Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական ​​բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում: Միջոցառման նպատակը Հայաստանում արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն էր գործարար միջավայրին։...