Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահմանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արևելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձանց ինքնությունը։ 2018թ. մայիսի 10-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան...
Դիմումատուն՝ Վլադիմիր Նիկոլաևիչ Ուշակովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում։ Գործը վերաբերում է երեխայի միջազգային առևանգման մասին Դիմումատուի ներկայացրած բողոքին։ Ֆինլանդիայում բնակվելու ժամանակ Դիմումատուն ամուսնացել է ազգությամբ ռուս մի կնոջ հետ։ 2012 թվականին ծնվել է Դիմումատուի դուստրը։...
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը «արյունոտել են ձեռքերը»՝ արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը առաջարկում էր ևս 1 տարով երկարաձգել մարդասիրական օգնության տրամադրումը արդեն 8 տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող Սիրիային: «Ռուսաստանն ու Չինաստանը վետո կիրառեցին մի փաստաթղթի վրա,...