ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկեց հունիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Յոհանես Հանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք հանձնակատար Հանի բնորոշմամբ կարելի է դիտարկել որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ: Նախարար Մնացականյանը հանձնակատար Հանին ներկայացրեց կառավարության...
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: 2018թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի «հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի մի...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խստորեն դատապարտել է հումանիտար աշխատողների վրա կատարված բոլոր հարձակումները` հիշեցնելով, որ բոլոր մեղավորները վաղ թե ուշ կհայտնվեն Միջազգային քրեական դատարանում ամբաստանյալի աթոռին։ Գլխավոր ասամբլեան հիշեցրել է, որ մարդասիրական կամ խաղաղապահ գործողություններում ներգրավված անձնակազմի վրա կատարված դիտավորյալ հարձակումները համարվում են պատերազմական հանցագործություն և գտնվում են Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո: ՄԱԿ-ը հիշեցնում է, որ 2017 թվականին հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների վրա գրանցվել են 158 հարձակումներ, որոնց հետևանքով 139 մարդ է զոհվել, 102-ը...
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին: Ծառայության Երևան...
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 30860 դիմում և գրություն, որոնցից 1139-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1565-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 127 հարցում: Եվս 19 հարցում...