ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին քարտուղար Աղվան Վարդանյանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Սպարտակ Սեյրանյանը կանոնակարգ օրենքի համաձայն երդում տվեց՝ ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները կատարել բարեխղճորեն:
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը վայր էր դրել իր մանդատը:
Հունիսի 6-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Ս. Կ.-ն (ծնված 1961թ.) 2 օր առաջ դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Հարազատները նրա ավտոմեքենան, ձկնորսական նավակը և անձնական իրերը գտել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի լճի ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային:
Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական և դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարաողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում և նրանց...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ընդունել:
Համաձայն այդ հրամանագրերի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել՝ Սարգիս Ավագյան և Քրիստինե Ասատրյանը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ են նշանակվել՝ Բագրատ Բադալյանը և Արմեն Փամբուխչյանը:
Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել՝ Միքայել Փաշինյանը և Արթուր Մանուկյանը:
Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել...