Վարչապետի որոշումներով նախարարի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ընդունել:

Համաձայն այդ հրամանագրերի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել՝ Սարգիս Ավագյան և Քրիստինե Ասատրյանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ են նշանակվել՝ Բագրատ Բադալյանը և Արմեն Փամբուխչյանը:

Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել՝ Միքայել Փաշինյանը և Արթուր Մանուկյանը: