Սպարտակ Սեյրանյանը փոխարինեց Աղվան Վարդանյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին քարտուղար Աղվան Վարդանյանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Սպարտակ Սեյրանյանը կանոնակարգ օրենքի համաձայն երդում տվեց՝  ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները կատարել բարեխղճորեն:

Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը վայր էր դրել իր մանդատը: