Այսօր քննարկման է դրվել «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինծառայողին ծառայության...
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Վաղինակ Սարգսյանին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում ասվում է՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի...
Ազգային Ժողովում շարունակվում է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 16 հարց՝ այդ թվում ՍԴ դատավորի ընտրության հարցը: Նշենք, որ ՍԴ անդամի թափուր տեղի համար դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ որ ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվի 3/5-րդով, այսինքն անհրաժեշտ է լինելու 63 կողմ ձայն: https://www.youtube.com/watch?v=-31l5Kqk2FE
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ հրապարակվեց ամբաստանյալ Նորիկ Սահակյանի նախաքննական ցուցմունքներն  ու առերեսումները, քանի որ ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալուց: Նորիկ Սահակյանը  հանդես եկավ  հայտարարությամբ՝ ասելով, որ ինքը մանրամասն ցուցմունքներ է տվել  նախաքննության ընթացքում, իսկ ներկա պահին...
Դիմումատուն՝ Ֆրանտիշեկ Նովոտնին, ազգությամբ չեխ է, ծնվել է 1942 թվականին և ապրում է Չեխիայի Բատելով քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր հայրության ճանաչման փաստի մասին վճիռը չեղյալ հայտարարելու որոշման վերաբերյալ։  Դիմումատուն տևական ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մի կնոջ հետ: 1966 թվականին ծնվել է այդ կնոջ և Դիմումատուի ենթադրյալ դուստրը։ Հիմք ընդունելով Դիմումատուի և երեխայի մոր միջև գոյություն ունեցող հարաբերությունների մասին հաստատող վկաների ցուցմունքները և ԴՆԹ գենետիկական թեստավորման արդյունքները՝ 1970 թվականին Ջիհլավայի շրջանային դատարանը ճանաչել է Դիմումատուի...