Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Վաղինակ Սարգսյանին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում ասվում է՝

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»: