ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքին պատկանող վարչական տարածքի երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքեր՝ բազալտանման քարաբեկորների քանդման հետքեր, որի հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում...
Արթիկ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 06.02.2018 թ.-ին ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին` հայտնելով, որ ոստիկանության աշխատակից ներկայացած Հ. Մ.-ն նույն օրը` ժամը 04:00-ի սահմաններում, իր տան դռան փականի բռնակը կամաց իջեցրել է ներքև և փորձել բացել դուռը: Սակայն այդ պահին արթնացած բնակարանատերերի աղմուկը լսելով` Հ. Մ.-ն դուռն արագ քաշել...
Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում: Այս կապակցությամբ, երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոգեբուժարանում պահվող այդ անձի հետ, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում բարձրացրել են չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահելու իրավական հիմքերի հարցը՝ հարկադիր բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում: Պարզվել է, ար անձը հոգեբուժարանում պահվում է առանց հիմքի և հետևաբար՝ նրա գտնվելն այնտեղ անօրինական է: Ուստի, պահանջվել է անհապաղ ազատ արձակել հոգեբուժարան տեղափոխված անձին: Արդյունքում, վերջինս իր մերձավոր ազգականի ուղեկցությամբ լքել է հաստատությունը: Ներկայում Պաշտպանի աշխատակազմում...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին:Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն,...
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին: «Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, որից յոթ տարի ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետ, երեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ եւ քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում: ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում եմ...