ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին:Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն,...
«Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով՝ չի կարող իրականացվել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից։ Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը»,- այս մասին հայտրարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը: «ՎիզաՄետրիկ» ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման...
Դիմումատուն՝ Վարդան Թեյմուրազյանն ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուն գլխավորապես բողոք է ներկայացրել, քանի որ հայկական օրենսդրությունը ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում չի ապահովել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։ 2005 թվականի ապրիլին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու պատճառով, և Դիմումատուն կալանավորված է եղել մեկ և կես ամիս ժամկետով։...
Արթիկ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 06.02.2018 թ.-ին ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին` հայտնելով, որ ոստիկանության աշխատակից ներկայացած Հ. Մ.-ն նույն օրը` ժամը 04:00-ի սահմաններում, իր տան դռան փականի բռնակը կամաց իջեցրել է ներքև և փորձել բացել դուռը: Սակայն այդ պահին արթնացած բնակարանատերերի աղմուկը լսելով` Հ. Մ.-ն դուռն արագ քաշել...
Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել էր խորհրդակցություն՝ Սնանկության դատարանի գործունեության և ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին Խորհրդի անդամները, Սնանկության դատարանի նախագահը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը: Սնանկության դատարանի նախագահը Խորհրդին ներկայացրեց նորաստեղծ դատարանի աշխատանքների կազմակերպման վիճակը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անցումային դրույթներով նախատեսված պահանջների կատարման ընթացքը, դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված՝  «ՀՀ...