ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ․
«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին:
Սահմանափակվում է...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարկել է Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում: Գործով որպես Դիմումատուի ներկայացուցիչ հանդես է եկել փաստաբան Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:
Դիմումատուն հանգուցյալ Ալբերտ Մկրտումյանի այրին է, ծնվել է 1941...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրաժարվել է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար ֆինանսական օգնություն տրամադրել Վենեսուելայի կառավարությանը։ ԱՄՀ-ն մերժել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար 5 միլիարդ դոլար վարկի տրամադրման վերաբերյալ խնդրանքը:
«Դժբախտաբար, ԱՄՀ-ն չի կարող դիտարկել այդ խնդրանքը: Համաձայնագիրը ԱՄՀ-ի...
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահամանել Իրանի դեմ և կոչ է արել Իսլամական Հանրապետությանը ազատ արձակել կալանավորված ամերիկացիներին։
Իրանը դիտարկում է ԱՄՆ մի քանի քաղաքացիներին ազատելու հնարավորությունը, մամուլի ասուլիսում հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հասկացնելով, որ Վաշինգտոնը կշարունակի առավելագույն ճնշումների իր քաղաքականությունը, որպեսզի Իրանին զրկի...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձեռնարկում է մի շարք բացառիկ միջոցներ՝ կորոնավիրուսի համաշխարհային համաճարակին դիմակայելու համար՝ հաշվի առնելով Ֆրանսիայի իշխանությունների և Եվրախորհրդի վերջին որոշումները:
Դատարանը կշարունակի իրականացնել հիմնական գործողությունները, և, հատկապես, առաջնահերթ գործերի քննությունը: Այդ նպատակով, որպես ընդհանուր կանոն, դատարանի ներսում կկիրառվի հեռահաղորդակցության համակարգ՝ իր...