Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերղ հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:
«Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018 թվականի...
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության...
«Սանիթեք» ընկերությունն այսօր հայտարարություն է տարածել Երևանում աղբահանության հետ կապված խնդիրների վերաբերյալ:
«Ընկերությունը եւս մեկ անգամ հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երեւանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի...
Ընթացիկ տարվա հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։
ՀՀ արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Այսօրվա նիստին, ինչպես նախորդ նիստին չէին ներկայացել ամբաստանյալներ Մարտիրոս Հակոբյանը և Արամ Հակոբյանը, վերջիններս գտնվում են հիվանդանոցում, չէր ներկայացել նաև Թորոս Թորոսյանը, վերջինս գրությամբ դատարանին տեղյակ էր պահել իր բացակայության պատճառի...