Մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները

Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներն սկսել են բողոքի ակցիաները:

Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ երթն սկսել է իրականացնել «Լամբադա» կամրջի մոտից: Վերջինս բոլոր քաղաքացիներին կոչ է արել առժամանակ չփակել փողոցները՝ թույլ տալով, որպեսզի երթևեկությունը վերականգնվի:

Այս պահին երթի մասնակիցները Կոմիտասի պողոտայում են, իսկ մայրաքաղաքի այլ տարածքներում քաղաքացիները  շարունակվում  են խաղաղ անհնազանդության ակցիաներն ու դասադուլը:

Ցուցարարները մյուս քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց և բղավում են՝ «Միացեք», «Նիկոլ վարչապետ»: