Այսօր կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ քննարկելու ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:  Օրակարգում մեկ հարց է՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու...
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 12.222 դիմում և գրություն: Օգոստոս ամսվա ընթացքում դիմումների և գրությունների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ ավելացել է 2181-ով, այդ թվում՝ կնքված հաշտության համաձայնության մասին դիմումների թիվը՝ 405-ով, պարտավորությունը մարված լինելու վերաբերյալ գրությունների թիվը՝ 459-ով, կիրառված...
Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը և աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում: Չհայտարարված այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում դիմումատուն հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով իրեն տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, տրվել է վիրահատական միջամտության ցուցում, սակայն հրաժարվել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակում...
Դիմումատուն՝ Օմեր Գյուները, ազգությամբ թուրք է, ծնվել է 1969 թվականին, բնակվում է Թուրքիայի Այդըն նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու և հանցագործության կատարմանն օժանդակելու համար իրեն դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից իրեն զրկելու և փաստաբանի բացակայության պայմաններում կատարված հարցաքննության հիման վրա իրեն դատապարտելու որոշման...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ:2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում...