Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կարծիքով, երեկ տեղի ունացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները բացառիկ էին իրենց թափանցիկությամբ և արդարությամբ: Ժողովուրդը կարողացավ ազատ արտահայտել իր կամքը, ընտրախախտումներ չարձանագրվեցին՝ այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Լույս» դաշինքի թեկնածու Անի Սամսոնյանը։ Վերջին 23 տարիների ընթացքում առաջին անգամ ունեցանք իրապես արդար ընտրություններ։ Մարդիկ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից ուղիղ միացմամբ անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/265710157390647/  
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Ավագանու ընտրություններում Երևանի քաղաքապետ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն Հայկ Մարությանի օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցածների 81.06 տոկոսը: Երրկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 6.95 տոկոսը, իսկ երրորդ տեղում՝ «Լույս» դաշինքը, 4.99 տոկոս ձայներով: Նշենք, որ այս տարվա...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին. «Սիրելի երեւանցիներ, թեեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված: Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների...
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Կիևյան («SAS» սուպերմարկետի մոտ) և Սեբաստիայի («Մալաթիա Մոլ»-ի մոտ) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կիևյան և Սեբաստիայի փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և...