ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող...
Դիմումատուն՝ Վարտգես Գասպարին, ծնվել է 1957 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն 10 ամսվա ազատազրկման դատապարտելու մասին 2008 թվականին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև իր կալանավայրի վատ պայմանների մասին։ 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ են տեղի...
Դիմումատուն՝ Մուշեղ Սաղաթելյանը, ծնվել է 1950 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալուն, ինչպես նաև՝ իրեն կալանավորելու և ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն կալանավորվել է՝ կառավարությունը բռնի կերպով տապալելու և պաշտոնյաներին հրապարակավ վիրավորելու համար: 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ են...
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը: Քննարկվել է ԵԱՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի մասին համաձայնագիրը և, այդ համատեքստում, ԵԱՏՄ շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորման, գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման միասնական...
Չինաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) քննություն Է նախաձեռնել՝ 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշման պատճառով: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար նոր 10-տոկոսանոց մաքսատուրքեր կկիրառվեն։ Մաքսատուրքերը մինչև  տարեվերջ կպահպանվեն...