Հայկ Մարությանն ընտրվեց Երևանի քաղաքապետ

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Ավագանու ընտրություններում Երևանի քաղաքապետ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն Հայկ Մարությանի օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցածների 81.06 տոկոսը:

Երրկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 6.95 տոկոսը, իսկ երրորդ տեղում՝ «Լույս» դաշինքը, 4.99 տոկոս ձայներով:

Նշենք, որ այս տարվա Ավագանու ընրություններին մասնակցել են Երևանում ընտրելու իրավունք ունեցողներից 43.65 տոկոսը:

Երևանի վարչական շրջաններից ամենաակտիվը Նորք-Մարաշն է եղել։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 47 տոկոսը։ Ամենապասիվը Էրեբունի վարչական շրջանն է, այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող երևանցիների 40 տոկոսը։