Կանայք 20 տոկոսով ավելի ցածր են գումար վաստակում, քան տղամարդիկ։ Նրանց համար ավելի դժվար է արժանապատիվ և բարձր որակավորում պահանջող աշխատանք գտնել: Այս խնդիրը քննարկվել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին։ Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Գլխավոր...
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարագավիճակ ունեցող Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի և Տեղեկատվագիտական համաշխարհային խորհրդարանի նախաձեռնությամբ 1994 թվականից նոյեմբերի 26-ը նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր (World Information Day)։ 1992 թվականի այդ օրը կայացել է Ինֆորմատիզացիայի միջազգային առաջին համաժողովը։ Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրը նշվում է աշխարհի...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է, որ Իսլանդիան փոխարինել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։ Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ Մարդու իրավունքների խորհրդին Իսլանդիայի անդամակցության գործընթացը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։...
Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ժնևում տեղի կունենա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի բացումը։ Հայտնի է, որ նստաշրջանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի ներկայիս իրավիճակը Ուկրաինայում, Եմենում, Սիրիայում, Հարավային Սուդանում, Լիբիայում և այլ տասնյակ պետություններում: Նիստի բացմանը առաջին անգամ ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։ 47 անդամ պետությունների պատվիրակությունները նիստին կքննարկեն նաև տարեց անձանց իրավունքների պաշտպանության հարցը, ստրկության ժամանակակից ձևերի դեմ պայքարի...
Միասին խաղաղ ապրել նշանակում է՝ ընդունել որոշակի տարբերություններ, ունենալ լսելու, ճանաչելու, հարգելու և ուրիշներին գնահատելու ունակություն, ունենալ միասին և խաղաղ ապրելու ընդունակություն։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ներառյալ դրանում տեղ գտած նպատակներով և սկզբունքներով, ինչպես նաև հավատարիմ մնալով ապագա սերունդներին պատերազմական աղետից զերծ պահելու իր 2017թ. դեկտեմբերի 8-ի 72/130 բանաձևին, հռչակել է մայիսի 16-ը Միասին խաղաղ ապրելու միջազգային օր։ Այն համախմբում...