2016 թվականին Ուկրաինան բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում թաթար ժողովրդի իրավունքները խախտելու և Ղրիմի թաթարների Մեջլիսի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։Այս տարվա հուլիսի 19-ին Միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու...
Ուկրաինան գրավոր մեկնաբանություններ և դիտողություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` Ռուսաստանի կողմից ներկայացված առարկությունների վերաբերյալ։  Ավելի վաղ հայտարարվել է, որ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Ռուսաստանն...
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է  Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը: Գործի շրջանակներում Իրանը նաև հայց է ներկայացրել՝ արտասահմանյան հաշիվներում իրանական ակտիվների բռնագրավված գումարը 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցելու պահանջի մասին: Իրանը բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ հիմք ընդունելով 1955...
Ուկրաինայի իրավապաշտպանները Հաագայի Միջազգային քրեական դատարան տեղեկություններ և փաստաթղթեր են ներկայացրել՝ Դոնբասի ժամանակավորապես օկուպացված տարածքներում իրականացվող սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի Դատախազությանն են փոխանցվել Ուկրաինայի արևելքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հաճախակի տեղի ունեցող հանցագործությունների մասին վկայող փաստաթղթային ապացույցները։ Երեք տարվա ընթացքում իրավապաշտպանների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ ծավալված գործունեության արդյունքում հայտնաբերվել է սեռական...
Իրանի Իսլամական Հանրապետությունը դատական ​​հայց կներկայացնի Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ընդդեմ Միացյալ Նահանգների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից դուրս գալու արդյունքում Թեհրանին պատճառված վնասի փոխհատուցման գործով: Այս մասին հայտարարել է Իրավական իսլամական հանրապետության իրավական հարցերով փոխնախագահ Լայա Ջոնեյդին։ Նրա խոսքերով, դատական ​​հայց ներկայացնելու համար իրանական տնտեսության տարբեր...