2016 թվականին Ուկրաինան բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում թաթար ժողովրդի իրավունքները խախտելու և Ղրիմի թաթարների Մեջլիսի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։Այս տարվա հուլիսի 19-ին Միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու...
Ուկրաինայի իրավապաշտպանները Հաագայի Միջազգային քրեական դատարան տեղեկություններ և փաստաթղթեր են ներկայացրել՝ Դոնբասի ժամանակավորապես օկուպացված տարածքներում իրականացվող սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի Դատախազությանն են փոխանցվել Ուկրաինայի արևելքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հաճախակի տեղի ունեցող հանցագործությունների մասին վկայող փաստաթղթային ապացույցները։ Երեք տարվա ընթացքում իրավապաշտպանների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ ծավալված գործունեության արդյունքում հայտնաբերվել է սեռական...