Միջազգային մարդասիրական իրավունքի հնգօրյա դասընթաց

Դասընթացի նկարագիրը․

ԿԽՄԿ-ն կազմակերպում է միջազգային մարդասիրական իրավունքի հնգօրյա դասընթաց մարդասիրական գործիչների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ զինված  կոնֆլիկտներին կիրառելի իրավական դաշտին: Տեսության և  պրակտիկայի համադրված  դասընթացին հաջորդում է մեթոդաբանությանը, որը ներառում է զորավարժություններ, մոդելավորում  և քննարկումներ՝ հիմնված իրական խնդիրների վրա, որնց մարդասիրական գործիչները բախվում են մինչ այսօր: Դասընթացի  մեկնարկից առաջ մասնակիցները կանցնեն օնլայն ուսուցում, որի նպատակն է ծանոթացնել նրանց ՄՄԻ հիմնական կանոններին և սկզբունքներին:

Ծրագրում ընդգրկված թեմաները.

Բռնության դեպքերի  դասակարգումը և զինված հակամարտության մեջ հայտնված անձինք

Ռազմական գործողությունների անցկացում

ՄՄԻ    և  մարդու իրավունքներ

Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը

Ազատությունից զրկված անձանց պաշտպանություն

Փախստականներ և ներքին տեղահանված անձինք

Մարդասիրական օգնություն

Ռազմական գործողություններին ուղղակի մասնակցություն

ՄՄԻ և զինված խմբեր

ՄՄԻ- ի իրականացման մեխանիզմներ

Խախտումների ճնշում

Դասընթացի մանրամասների համար անցնել հղումով՝  https://www.icrc.org/en/event/international-humanitarian-law-course-practitioners.

Մեկնաբանություններ