Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ԱՀԿ

Չինաստանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներմուծման վրա սահմանված նոր սակագների ուժի մեջ մտնելուց հետո։

«Ամերիկյան սակագները լրջորեն խախտում են Օսակայում երկու երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված կոնսենսուսը»,-հայտարարել է Պեկինի առևտրային նախարարությունը՝ խոսելով հունիսին տեղի ունեցած առևտրային քննարկումների մասին:

«Չինական կողմը դժգոհ է և վճռականորեն դեմ է դրան: ԱՀԿ կանոնների համապատասխան՝ Չինաստանը պաշտպանում է իր օրինական իրավունքներն ու շահերը»,- հավելել է նախարարությունը:

Նախարարության խոսքով՝ այդ բողոքն ուղղվել է ԱՀԿ մարմնին՝ վեճերի կարգավորման համար:

Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներմուծման վրա սահմանված նոր սակագներն ուժի մեջ են մտել սեպտեմբերի 1-ին, դրանք ԱՄՆ-ի կողմից ճնշման մի մասն են, ինչը նպատակ ունի Պեկինին ստիպել նոր առևտրային համաձայնագիր կնքել: Հավելյալ սակագները կանդրադառնան 300 մլրդ դոլարի չափով ապրանքների վրա: Պեկինը հայտարարել է, որ պատասխան միջոցներ է ձեռնարկելու: 

Մեկնաբանություններ