Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը չկայացավ

Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստ էր նախատեսված, սակայն քվորում չապահովվեց։ Նիստին գրացվել էր 29 պատգամավոր: Ներկա էր միայն քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի պատգամավորների մի մասը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ երկրում աննախադեպ իրավիճակ է, և իրենք բոյկոտում են քառօրյա նիստը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե 4 ժամում քվորում ապահովվի, այսինքն՝ գրանցվի 53 պատգամավոր, ապա նիստը կկայանա:

 

Մեկնաբանություններ