Օդանավակայանի աշխատակիցները միացել են գործադուլին

Քիչ առաջ Օդանավակայանի հաշվառման բաժնի աշխատողները հայտնեցին, որ իրենք էլ են միանում ժողովրդին և գործադուլ են իրականացնում:

«Թող սաղ տեսնեն, որ աշխատողներն էլ են պայքարում, միայն թոշակառուները և պարապ մարդիկ չեն: Ով հարգում է իրեն այս երկրում պետք է պայքարի մինչև այս իշխանությունը հեռանա այստեղից»,- նշեց աշխատակիցներից մեկը: