18.09.2014
Ավանեսյանն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 41152/06)
Դիմումատու Սամվել Ավանեսյանը (ծնվ. 1972թ.) Ռուսաստանի քաղաքացի է: Գործը վերաբերում է 2006թ. մարտին իր բացակայությամբ իր տունը խուզարկելուն, որը իրականացվել է դատարանի որոշման հիման վրա որպես՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»:
Ոստիկանության աշխատակիցները խուզարկությունն իրականացնելիս լիազորագիրը ներկայացրել են պրն Ավանեսյանի հորը, որը սրտի կաթվածից մահացել է մինչև շտապ բուժօգնության ժամանումը: Դեպքից մի քանի օր անց պրն Ավանեսյանը բողոք է ներկայացրել շրջանային դատախազին՝ պնդելով, որ ոստիկանները իրականացրել են անօրինական խուզարկություն: Դատախազը մերժել է տվյալ բողոքի հիման վրա քրեական գործի հարուցումը:
Պրն Ավանեսյանը ապարդյուն փորձել է վիճարկել տվյալ լիազորագիրը՝ իր դեմ ներկայացված կասկածանքի վերաբերյալ որևէ մանրամասնության բացակայության հիմքով: Դատարանը նրան տեղեկացրել է, որ օպերատիվ-հետախուզական գործողությունների վերաբերյալ ակտերը վերստուգման կարգով վերանայման ենթակա չեն: Պրն Ավանեսյանի՝ սահմանադրական դատարան ներկայացված բողոքը 2007թ. սեպտեմբերին մերժվել է:
Պրն Ավանեսյանը բողոքում է, որ իր տանն իրականացված խուզարկությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, և ինքը չի ունեցել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների հնարավորություն, որը նախատեսված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գոծով արձանագրել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, ինչպես նաև 13-րդ հոդվածի խախտում (8-րդ հոդվածի հետ համակցությամբ): Դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին պրն Ավանեսյանին վճարել 10,000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Գործին վերաբերող մանրամասներին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: