«Սերժ Սարգսյանը և Հանրապետականը նախ թռած էին երևանից հիմա էլ «թռած» են Երևանից Ծաղկաձորից: Մեր հայտարարությունից հետո, որ կգնանք Ծաղկաձոր կեսն ժամ հետո նիստ են անում ու հայտնում, որ Սերժ Սարգսյանի թեկնացությունը ու էնտեղից փախնում են»,- Հնարահավաքի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի հապճեպ սկսվելը և ավարտվելը Նիկոլ Փաշինյանը կապեց իր երեկվա հայտարարության հետ, որի ժամանակ նա հայտնել էր որ շրջապատելու էր ՀՀԿ-ի գրասենյակը, հետո ավտոերթով պատրաստվում էին շարժվել դեպի Ծաղկաձոր:
«ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ ուզում ենք ձեզ շրջապատենք: 4 անց կես ավերթի ժողովրդին ասում եմ՝ կհանդիպենք Մաշտոցի պողոտայի Մոսկովյան խաչմերուկում. Ավտոերթ կանենք «Փնտրում եմ հանրապետականին» կարգախոսով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
«Մեր գաղափարը հետևյալն է.ՄԵնք հիմա երթ կանենք, ցույց տալու մեր հզորությունը և միասնությունը հանրայանացնելու համար, ինչպես նաև փնտրելու համար Հանրապետական, որ շրջափակենք, ապա կվերադառնանք Ֆրանսիայի հրապարակ և երեկոյան կլինեն ելույթներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ցուցարաների հետ շարժվեց Երևանի գլխավոր փոխոցներով «Քայլ արա, մերժիր Սերժին»,«Քայլ արա, գտիր Սերժին» վանկարկումներով:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես էր երեկել հայտարարությամբ և ՀՀ ընդիմադիր բոլոր ուժերին կոչ էր արել միանալ իրեն:Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել մոռանալ նախկինում եղածը և միասին պայքարել, որպեսզի Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր վերոնշյալ հայտարարությունը բուռն քննարկման առիթ էր դարձել հանրության շրջանակներում և դրա անդյունքում ընդիմադիր շատ ուժեր միացել են իր այդ կոչին: Հավելենք, որ այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակում եղել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ժամեր առաջ էստեղ էր նաև «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Նիկոլ Փաշինյանը հատարերց, որ շարժվում է «Միսանություն, մինուս Սերժ Սարգսյան» բանաձևով և կրկին կոչ արեց միանալ իրենց:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ Ծաղկաձորում, որի ժամանակ գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: