ՄԻԵԴ վճիռ. Իվանովիչն ընդդեմ Խորվաթիայի

europea_court_of_human_rights_big ECHR 262 (2014)
18.09.2014
Իվանովիչն ընդդեմ Խորվաթիայի (գանգատ թիվ 13006/13)

Դիմումատու Մարիա Իվանովիչը (ծնվ. 1946թ.) Խորվաթիայի քաղաքացի է: Դեռևս մանկության տարիներից նա տառապել է մանկական ուղեղային կաթվածով և գամված է եղել հաշմանդամի անվասայլակին: Գործը վերաբերում է սոցիլական աջակցության կենտրոնի կողմից իրականացրած գործողություններին, որոնք հանգեցրել են իր իրավական կարգավիճակի սահմանափակումներին:

2010թ. հոկտեմբերին Զագրեբի քաղաքային դատարանի որոշմամբ սահմանափակվել է իր հաշվին եղած գումարը և այլ ակտիվները տնօրինելու իրավազորությունը, ինչպես նաև իր հետագա բուժման հետ կապված հարցերը ինքնուրույն որոշելու իրավունքը:  Այս որոշման կայացման հիմքում եղել են երկու հոգեբույժի ներկայացրած կարծիքները: Ըստ նրանց տված եզրակացության՝ դիմումատուն ի վիճակի չէ ինքնուրույնաբար պաշտպանել իր շահերը, ինչպես նաև կարող է վտանգի ենթարկել այլոց իրավունքներն ու օրինական շահերը: Բողոքարկման վարույթում տիկին Իվանովիչը վիճարկել է որոշման անհիմն լինելը՝ պատճառաբանելով, որ որոշման կայացման հիմքում միայն հոգեբույժների կարծիքը դնելը արդարացված չէ, քանի որ հոգեբույժները նույնիսկ տեղյակ չեն, թե ինչպես է նա ծախսում իր գումարը և կառավարում այլ ակտիվները: Նա նաև պնդում է, որ անհասկանալի է, թե իր կողմից այլոց որ իրավունքները կամ օրինական շահերը կարող են վտանգվել: Բողոքարկման, ինչպես նաև սահմանադրական դատարան ներկայացված նրա դիմումները մերժվել են:

Տիկին Իվանովիչը, մասնավորապես, բողոքում է, որ իրականացված գործընթացները և կայացված որոշումը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և սահմանել է 7,500 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, 2500 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Հաղորդման բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: