Ամբաստանյալի նկատմամբ կիրառված սանկցիան՝ դատավորի ինքնաբացարկի հիմք.«Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ  վարչական շրձանների  նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջմեղադրվող  Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի  գործով նիստը։


Նիստը մեկնարկեց առանց ամբաստանյալների, քանի որ նախորդ նիստի ժամանակ վերջիններս իրենց վրդովմունքն էին արտահայտել նիստի հերթական հետաձգվելու պատճառով, ինչը նախագահող դատավորը որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր դիտարկել և արդյունքում նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառել։

Նշենք,որ նախորդ նիստը հետաձգվել էր մեղադրող Գևորգ Գևորգյանի բացակայության պատճառով, ով էլ իր նախորդ նիստի բացակայությունը հիմնավորեց ծանր աշխատանքային գրաֆիկ ունենալու պատճառով։

Պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց, որ մինչև ամբաստանյալների սանկցիայի ժամկետը նրանց բիստերի դահլիճ բերեն. «Ամբաստանյալները նպատակ չունեին դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու, նիստը այնուամենայնիվ հետաձգվում էր,  նրանք էլ իրենց վրդովմունքն են արտահայտել ի»,-ասաց նա։

Դատարանը այնուամենայնիվ որոշում կայացրեց մինչև սանկցիայի լրանալը ամբաստանյալների դատարան ներկայանալու իրավունքը վերականգնել։
Այսօրվա նիստին պետք է հարցաքննվեր վկաներից Վահան Կարագյոզովը, սակայն պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդեց, որպեսզի վերոնշյալ վկային դատակոչի ցուցակից հանվի, քանի որ նա, մի քանի նիստ առաջ,  դատարանում ներկա է գտնվել վկա Գրիգոր Մխիթարյանի հարցաքննությանը։

Մեղադրող Գևորգ Գևորգյանը պնդեց, որ հարցաքննությունը պետք է թույլ տալ, քանի որ այն վկայի հարցաքննությանը, որին ներկա է եղել Վահան Կարագյոզովը այս գործով չի եղել։ Պաշտպանական կողմն էլ իր հերթին մանրամասնեց, որ վարույթը որին ականատես է եղել վկան սույն գործից առանձնացված քրգործ է և տարբերությունը միայն գործի համարներն են, սակայն դատարանը այնուամենայնիվ մերժեց միջնորդությունը այն չհիմնավորված լինելու պատճառով։

Դատարանը փորձուն էր սկսել վկայի հարցաքննությունը, երբ Աննա Դանիբեկյանը լսելով ամբաստանյալներից  Էդուարդ Զեյթունյանի խոսակցությունը, նրա նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց։ Այս քայլը վրդովեցրեց ամբաստանյալին ով փաստում էր, որ ոչինչ չէր ասում և միայն փորձում էր իր պաշտպանի հետ խորհրդակցել։ Ամբաստանյալի նկատմամբ տեղից խոսելու համար հերթական նախազգուշական սանկցիայից հետո դատարանը 1 ժամյա սանկցիա կիրառեց՝ դատարանի դահլիճից հեռացնելով։

Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարտիտ Սիմոնյանը դատավորի այս քայլը  անհատական հակակրական վերաբերմունք դիտարկեց ամբաստանյալի նկատմամբ։ Այդ ամենը հիմք ընդունելով դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց. «Դուք ուղղակիորեն շահագրգռված եք այս գործի ելքով ու անձնական հակակրանք ունեք: Նույնիսկ վկայից անձը հաստատող փաստաթուղթ չպահանջեցիք»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Պաշտպան Գրիշա Բալասանյանը ևս միացավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը. «Սա դատարան է, սա դատական գործ է և  լավ տրամադրությամբ չպետք է առաջնորդվեք, կամ էլ  «սիմպածիայով», երբ տրամադրություն չունեք՝ սակցիա եք կիրառում»:

Մեղադրող Գևորգ Գևորգյանը միջնորդությունը անհիմն համարեց։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց դատավորի ինքնաբացարկի միջնորդության մերժման մասին որոշումը։

Վկա Վահան Կարագյոզովի հարցաքննությունը չկայացավ, քանի որ նիստերի դահլիճում պետք է կայանար մեկ այլ գործով նիստ։ Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին։

Մեկնաբանություններ