2019 թվականին Երևանում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել համընդհանուրներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծվածմիջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարիպաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են՝ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքայինկառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաևԵրևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Կարևորելով համընդհանուր ներառականկրթության անցումը` Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Մենք պետք էկարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթություն կազմակերպել՝որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակի բերալավումը»:Նիստի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի դպրոցների՝ համընդհանուր ներառականկրթության անցման հայեցակարգն ու  ծրագիրը: Ըստ սահմանված ժամանակացույցի` 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուրներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկդպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս- կենտրոնների և մանկավարժահոգեբանականաջակցման կենտրոնների: Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցներիաշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և, ըստ երեխայի կրթականկարիքի, ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոններ:Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսվող համընդհանուրներառման ժամանակացույցին և դրանից բխող մի շարք խնդիրների: