2017 թվականին դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 332 քրեական գործ:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝

62-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

54-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը,

49-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

47-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ յուրացմանը կամ վատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

40-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական կեղծիքին,

15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն,

 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն,

8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն,

7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն և այլն:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ՝ 67 անձի վերաբերյալ, որոնցից 15-ը՝ 44 անձի վերաբերյալ քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

 

 

Մեկնաբանություններ