Սեպտեմբերի 21-ը Խաղաղության միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1982թ. ընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ը ճանաչել է Խաղաղության միջազգային օր: Այսպիսով՝ ամեն տարի սեպտեմբերի 21-ին նշվող այս տոնը, ներգրավելով միլիոնավոր մարդկանց, կոչված է մարդկությանը ստիպել ոչ միայն խորհել խաղաղության մասին, այլև հանուն դրա ինչ-որ բան անել:

ՄԱԿ-ը Խաղաղության միջազգային օրն օգտագործում է խաղաղության ամրապնդմանն ուղղված իր բազմակողմանի գործունեության ուղղությամբ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով: 2019թ. Խաղաղության միջազգային օրվա համար առաջարկվել է «Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ հանուն խաղաղության» թեման:

«Այսօր աշխարհը կանգնած է նոր վտանգի առջև։ Դա կլիմայական ճգնաժամն է, որը սպառնում է մեր անվտանգությանը, ապրուստի միջոցներին և մեր կյանքին: Ահա թե ինչու այս տարվա խաղաղության միջազգային օրը նվիրված է այս թեմային, և այդ պատճառով ես հրավիրում եմ Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը»,- հայտարարել է այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկները և ոչ կառավարական կազմակերպություններն այսօր ամբողջ աշխարհով մեկ միջոցառումներ կանցկացնեն՝ խաղաղության իդեալների և բռնությունից հրաժարվելու գաղափարի քարոզչության նպատակով:

ՄԱԿ-ը բոլոր երկրներին և ժողովուրդներին առաջարկում է այդ oրը դադարեցնել ռազմական գործողությունները և այն նշել խաղաղության խնդիրներին նվիրված կրթական ու տեղեկատվական հասարակական միջոցառումներ անկացնելով:

Մեկնաբանություններ